ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Հովիկ Աբրահամյանը մեր «թըմի» մշտական ներկայացուցիչն է եղել. 15-20 տարի գիտենք նրան»

«Հովիկ Աբրահամյանը մեր «թըմի» մշտական  ներկայացուցիչն է եղել. 15-20 տարի գիտենք նրան»
09.05.2014 | 02:19

ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ

(ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)

-Պարոն Այվազյան, ասում էին` «վեշերը» հավաքե՜լ, գնում եք կառավարություն. ջրի նման գնում, ավազի նման դեռ մնում եք պառլամենտում:
-Դրա համար պետք է Վարդան Այվազյանին հարցնեք, թե Վարդան Այվազյանն ի՞նչ է անում, ոչ թե թերթերում գրածը կարդաք:
-Բայց ուզում էիք, չէ՞, գնալ:
-Որտեղի՞ց վերցրիք:
-Դե որ ամեն զինվոր գեներալ պետք է դառնա:
-Իա՜, հիմա, Ձեր կարծիքով, իմ տեղը գեներալի չի՞:
-Բայց եթե ստացվեր, ախր, շատ լավ կլիներ: Որ ստացվեր, ո՞ր նախարարությունը կնախընտրեիք` անկեղծ-անկեղծ:
-Նայիր, խնդիրը բացարձակապես դրան չի վերաբերում. կախված էր` թե այս ողջ պրոցեսի մեջ ինչ դերակատարություն կարող ես դու ունենալ:
-Ի՞նչ դերակատարություն «կարող ես դու ունենալ»:
-Նորմալ:
-Բա էն որ Նիկոլն ասաց, որ Աբրահամյան Հովիկն իրեն ասել է, որ Դուք էլ ձկնարդյունաբերության մեջ շահեր ունեք, դրա համար եք էդպես խոսում, մի խոսքով, որ Ձեզ «մատնել» էր Աբրահամյանը Նիկոլի «ձեռը». ո՞նց վերաբերվեցիք դրան, կարո՞ղ է այդ պատճառով Ձեզ կառավարություն չտարան:
-Ես շատ նորմալ եմ վերաբերվում այդ հանգամանքին, եթե ես մի քանի անգամ էլ ելույթ ունենամ, կդառնամ ՀՀ թիվ մեկ օլիգարխը: Այսինքն, եթե սուպերմարկետների մասով ելույթ ունենամ, կասեն` սուպերմարկետ ունե՜մ, եթե…
-Ասողը Հովիկ Աբրահամյանն է եղել, ի դեպ:
-Խոսելն ավելորդ եմ համարում, որովհետև ես գիտեմ, որ Աբրահամյան Հովիկը նմանատիպ բաներ հնարավոր չի ասի:
-Ինքը երբեք ինտրիգներ չի՞ անում:
-Ինքը չի անում, այո՛:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալու հանգամանքին:
-Շատ նորմալ, շատ արտակարգ:
-Կբարձրացնի՞ նա երկիրը ցեխի միջից:
-Համոզված եմ` այո. ինքը որտեղ որ գնացել է, արել է դա:
-Չէի՛ք սիրում, էլի, Տիգրան Սարգսյանին:
-Ո՞նց չէի սիրում, մեկ-երկու անգամ ուշաթափվել եմ:
-Բա ո՞վ հետ բերեց: Իսկ Հովիկից չե՞ք ուշաթափվում:
-Չէ՛, Հովիկից չեմ ուշաթափվում: Հովիկ Աբրահամյանը մեր «թըմի» մշտական ներկայացուցիչն է եղել. 15-20 տարի գիտենք Հովիկ Աբրահամյանին:
-Ճի՞շտ են ասում, որ դուք Քոչարյանի կադրն եք:
-Ես ընդհանրապես կադր չեմ, սիրելիս, ես Վարդան Այվազյանն եմ: Եվ իմ «թըմի» ներկայացուցիչներից մեկն եմ:
-«Սիրելիս», ի դեպ, ի տարբերություն Ձեզ, ես համոզված եմ, որ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանի պես, ֆիասկո է գրանցելու, այնպես որ արժե իր համար ևս «ուշաթափվել»: Կարծում եք` ինքը կկարողանա՞ կուտակայինի «տակից» դուրս գալ:
-Կարող է: Ասեմ նաև, որ մեզ համար Տիգրան Սարգսյանը «կա ու միշտ կմնա» (շեշտեց պարոն Այվազյանը խիստ մեծ իրոնիայով- հեղ.):
-Մեկ է` Հովիկ Աբրահամյանը Ձեզ չտարավ նախարար, համ էլ ասաց` «ձուկ» ունեք:
-Հալալ է Հովիկ Աբրահամյանին:


Ճեպազրույցը՝
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1367

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ